«Պուճուր աղջիկ, հասար քո տաք ու նպատակ դրած սրտին»․ Ավետ Բարսեղյանի յուրօրինակ շնորհավորանքը՝ Արփիին

Օրեր առաջ Միհրան Ծառուկյանն իր մենահամերգի ժամանակ անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն արեց երգչուհի Արփի Գաբրիելյանին, որն անչափ հուզեց ոչ միայն նրանց հազարավոր երկրպագուներին, այլ նաև հայտնի, աստղային ընկերներին:
Արփիի և Միհրանի հայտնի ընկերներն իրենց ինստագրամյան էջերում հանդես են գալիս գեղեցիկ ու ջերմ շնորհավորանքներով:
Այդ շնորհավորանքներից ամենից ինքնատիպն ու հուզիչը Ավետ Բարսեղյանինն էր.
«Սերը պայքար ու քար սրտեր, ջրի նման ծակող մի ջուր․․․ Պուճուր աղջիկ, քո ոսկեջուր, զուսպ լռությամբ հասար քո տաք ու նպատակ դրած սրտին․․․ Ախ երանի ընթացքի պես զարկն այս սիրո սուր նիզակով հավերժ քոցի ձեր հոգիները․․․»,- գրել է Ավետ Բարսեղյանը։