Քսենիա Բորոդինան ամիսներ առաջ համարվում էր «Բորոդինա շոփ» բրենդի համասեփականատերերից մեկը, սակայն նրա գործընկերները խաբեությամբ կարողացան խլել բիզնեսը Բորոդինայից:
Այդ ժամանակ հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվեց այդ դեպքի մանրամասներով՝ գրելով. «Սիրելի ընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ես այլևս ոչ մի կապ չունեմ «Բորոդինա շոփ» ապրանքանիշի հետ: Ես ամենասկզբից քրտնաջան օգնել եմ ոտքի կանգնեցնել մեր բրենդը, և ամեն բան արել եմ դրա զարգացման ու առաջխաղացման համար, սակայն ոչ ոք չգնահատեց դա: Ինձ խաբել են »:
Օրեր առաջ լրագրողները պարզեցին, որ Բորոդինան որոշել է դատարանի օգնությամբ վերադարձնել իր բրենդն ու վերականգնել իր իրավունքները: