Թիլ Լինդերմանը կասկածում է Լոբոդային դավաճանության մեջ

Թիլ Լինդերմանը երեկ ժամանել է Կիև՝ տեսնելու Լոբոդային և դստերը՝ Թիլդային: Պոտապը չի կորցրել հնարավորությունը և լուսանկարվել է Rammstein խմբի վոկալիստի հետ:
Լրագրողների հետ զրույցում Պոտապը խոստովանել է, որ միշտ երազել է ռոք երաժշտությամբ զբաղվել և դառնալ դաջվածքներով ու սպիներով վախեցնող կերպար:

Օրեր առաջ՝ Լոբոդայի քրոջ հարսանյաց հանդեսին, Լոբոդան բռնել է հարսնացուի ծաղկեփունջը: Երկրպագուները հույս ունեին, որ Թիլը Կիև է եկել, որպեսզի առաջարկություն անի իր դստեր մորը՝ Լոբոդային, բայց Պոտապը ժխտեց դա՝ բացահայտելով իրական պատճառը:
Պոտապը լրագրողներին պատմել է, որ Թիլի՝ Կիև ժամանման պատճառը Կոնստանտին Գորդիենկոն է: Շշուկներ են պտտվում, որ Կոնստանտինն ու Լոբոդան գաղտնի սիրավեպ ունեն, ինչը սասարփելի դուր չի գալիս Լինդերմանին: