Տասը տարի համատեղ կյանքից հետո Լոլիտան ամուսնալուծվել է: Այդ մասին նա երկրպագուներին տեղեկացրել է ինստագրամյան էջի միջոցով. «Մենք միասին անցկացրել ենք հրաշալի տարիներ, բայց ոչինչ հավերժ չէ:
Գալիս է մի պահ, երբ մարդիկ պետք է կամ բաժանվեն՝ մնալով լավ ընկերներ կամ շարունակեն ապրել միասին՝ դառնալով թշնամիներ: Ես ընտրեցի առաջին տարբերակը:
Ես ու Դիման սիրում ենք իրար, սիրում ենք անսահման, բայց մեր սերը դարձել է բարեկամական: Դիման իմ ամենահարազատ մարդն է, և մեր բաժանումը ոչինչ չի փոխի»:
Հիշեցնենք, որ Լոլիտայի և Դիմայի հարաբերությունները սկսել էին տուժել ամիսներ առաջ կատարված միջադեպերի պատճառով. Լոլիտայի ամուսինը դարձել էր աղանդավոր, և այդ հանգամանքը բացասաբար էր ազդում նրանց ընտանեկան հարաբերությունների վրա:
Լոլիտան բազմիցս սոցիալական կայքերում խոսել է աղանդների բացասական հետևանքների մասին ու խոստացել է երկրպագուներին պայքարել այնքան, մինչև աղանդները արգելվեն օրինականորեն: