«Թող Աստված պահպանի այս երկիրը». հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ և կիսվել տպավորություններով

Ռուսաստանցի հայտնի հայ հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր Ինստագրամում պատմել է Խոր Վիրապի վանք կատարած այցի մասին:

«Ամեն անգամ Հայաստան ժամանելիս ես այցելում եմ զարմանալի Խոր Վիրապ վանք: Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այն համարում պետական մակարդակով քրիստոնեական հավատի ծագման վայր: Քանի որ քրիստոնեական հավատը տարածելու համար Գրիգոր Լուսավորիչը փակված է մնացել այս խորը փոսի մեջ»,- գրել է հումորիստը:

Նա նաև հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել վանահորը` հայր Հարությունին: Վերջում Պետրոսյանը Հայաստանին Աստծո օրհնությունն է մաղթել` գրելով. «Թող Աստված պահպանի այս երկիրը»: