Louis Vuitton-ի սեփականատերը 16,2 մլրդ դոլարով գնել է Tiffany ոսկերչական ընկերությունը

LVMH – Louis Vuitton Moet Hennessy-ը հաստատել է Tiffany խոշորագույն ոսկերչական ընկերությունը 16,2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին LVMH-ը հայտնել է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 25-ի առավոտյան։

«LVMH-ը եւ Tiffany & Co.-ն հայտարարում են, որ վերջնական համաձայնության են հասել Tiffany-ի ձեռքբերման շուրջ՝ մեկ բաժնետոմսի դիմաց 135 դոլար գնով: Գործարքի արժեքը կազմում է շուրջ 14,7 մլրդ եվրո կամ 16,2 մլրդ դոլար»,- ասվում է հայտարարության մեջ: Ընկերությունների ֆրանսիական խումբը նշում է, որ այս ձեռքբերումն իրեն թույլ կտա ամրապնդել դիրքերը ԱՄՆ-ի շուկայում, ինչպես նաև նոր որակ ապահովել ժամացույցների և ոսկերչական իրերի իր բիզնեսում։