Գեղեցկուհի դերասանուհի Սոֆյա Պողոսյանը այնքան էլ ակտիվ չէ իր Ինստագրամի էջում և նրա երկրպագուները մեծ սպասումով են հետևում նրա հետ կապված ամեն իրադարձության։
Ժամեր առաջ դերասանուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ ամուսնու հետ։ «Իմ ամենասիրելի վայրը քո կողքին է»,- լուսանկարներին կից գրել է Սոֆյան՝ խոսքն ուղղելով Աշոտ Տեր-Մաթևոսյանին։
Նշենք, որ զույգը այժմ նկարահանվում է «Արմատներ» հեռուստասերիալում, որի ռեժիսորն, ի դեպ, հենց Աշոտն է։