Դեկտեմբերին տեղի է ունենալու ամենրիկաբնակ երգչուհի Լիլուի հարսանիքը։ Լիլուն այդ մասին արդեն հասցրել է պաշտոնապես հայտարարել։
Թեև մինչ օրս նա բացահայտ չի խոսել ապագա ամուսնու մասին, միայն ինչ-ինչ առումներով ակնարկել է նրա գոյության մասին։
Իսկ հիմա արդեն երգչուհին սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակում, թեև շարունակում է գաղտնի պահել նրա ով լինելը։ Այսօր էլ երգչուհին ցույց է տվել, թե ինչ ջերմ ընկերական հարաբերություններ ունեն ապագա ամուսինն ու որդին՝ հրապարակելով նոր տեսանյութ իր Ինստագրամի Stories բաժնում։