Քորթնի Քարդաշյան. «Ես ավելի լավն եմ, քան Էմիլի Ռատակովսկին»

40-ամյա Քորթնի Քարդաշյանը հատուկ դիետաների շնորհիվ նիհարել էր 12 կգ և հիմա ինստագրամյան էջում հաճախ է կիսվում իր իդեալական կազմվածքի լուսանկարներով:
Քորթնին շլացրել էր իր երկրպագուներին՝ հրապարակելով  սեքսուալ լողազգեստով նկար, որը իր Inamorata Woman ապրանքանիշի նոր հավաքածուից է: Հիացած հետևորդները դրական մեկնաբանություններ էին թողել Քորթնիի լուսանկարի տակ՝ նրան համեմատելով հայտնի գեղեցկուհու՝ Էմիլի Ռատակովսկու հետ: Այդ համեմատությունը դուր չէր եկել Քորթնիին, և նա շատ կտրուկ էր արձագանքել՝ պատասխանելով մեկնաբանությանը. «Ես ավելի լավն եմ, քան Էմիլի Ռատակովսկին: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի նա, երբ դառնա 40 տարեկան: Չեմ սիրում, երբ համեմատում են մարդկանց»:

Էմիլի Ռատակովսկին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Քարդաշյանի այս մեկնաբանությանը: Բայց Ռատակովսկու երկրպագուներին դուր չի եկել Քորթնիի նման պահվածքը, և նրանք հեղեղել են աստղի ինստագրամը բացասական մեկնաբանություններով: