Գերմանացի դերասան Մատիաս Շվայգհյոֆերը ճանաչվել է մոլորակի ամենահմայիչ տղամարդ։
Ամենամյա վարկանիշը կազմել է TC Candler ժամանցային պորտալը:
38-ամյա Մատիասը 194 սմ հասակ ունի և իդեալական կազմվածք:
Մատիասը նկարահանվել է «Հոթ դոգ», «Կուրսկ», «Ռոբինզոն Կրուզո. շատ բնակելի կղզին» և այլ սիրված ֆիլմերում: Նա նաև ռեժիսոր է և պրոդյուսեր:
Մատիասը ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով: Նա նաև պրոֆեսիոնալ թավջութակահար է:
Չնայած իր աերոֆոբիային՝ Շվայգհյոֆերը «Կարմիր բարոնը» ֆիլմում կարողացել է իդեալական կատարել Առաջին համաշխարհային պատերազմի օդաչուի՝ Մանֆրեդա ֆոն Ռիխտխովենի դերը: Այդ դերից հետո դերասանը թոթովախոս է դարձել և միայն հատուկ մասնագետների մոտ բազմաթիվ հաճախումներից հետո է կարողացել ուղղել խոսքը:
Մատիասն ամուսնացած է հայտնի դերասանուհի Անի Շրոմի հետ և ունի երկու երեխա: