Դերասանուհիներ Եվա Զոհրաբյանի և Մարիամ Ալեքսանյանի նոր համատեղ ֆոտոշարքը

Դերասանուհիններ Մարիամ Ալեքսանյանն ու Եվա Զոհրաբյանը նոր համատեղ ֆոտոշարքում են հանդես եկել։
Դերասանուհիների լուսանկարները հրապարակվել են իրենց և լուսանկարչի ինստագրամյան էջերում։ Նկարներն արվել են սովորական մոխրագույն ֆոնի վրա՝ այդպիսով լուսանկարիչը փորձել է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել աղջիկների վրա։ Մարիամն ու Եվան նուրբ և հետաքրքիր դիմահարդարմամբ են և ոճային սանրվածքով։

Հիշեցնենք, որ Մարիամ Ալեքսանյանն ու Եվա Զոհրաբյանը միասին նկարահանվել են Արմենիա TV-ի  «Դեպի ճամբար» հումորային նախագծում։