Սիրուշոն խոսել է իր անվան շուրջ պտտվող սուտ լուրերի մասին

Հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու ազգային առանձնահատկությունները ներկայացնող զարդերի հավաքածուն, արդեն հատել է Հայաստանի սահմանները. առաջին անգամ Հայաստանում արտադրված զարդերը ներկայացվում են Միացյալ Նահանգներում: Որպես այդ զարդերի բրենդի սեփականատաեր՝ Սիրուշոն նույնպես ներկա է գտնվել ցուցադրությանն ու «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցի եհտ ունեցած իր հարցազրույցում հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ:
«Չեմ բնակվում այստեղ, ընդհանրապես չունենք տուն, սեփականություն այստեղ: Սա միակ սուտ լուրը չէ իմ և իմ ընտանիքի մասին, որը լսում եմ, այնպես որ սովորել եմ արդեն»,- ասում է Սիրուշոն: