Արիանա Գրանդեն ցուցադրել է իր իսկական մազերը և զարմացրել երկրպագուներին

Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն, ում իմիջի մի մասն է կազմում բարձր պոչով սանրվածքը, իր Ինստագրամի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել և ցուցադրել իր բնական մազերը։

Կադրում Գրանդեն նկարվել է հայելու առջև: Նա ձեռքով բարձրացնում Է պոչ կապած մազերը՝ ցուցադրելով կարճ, թուխ և գանգուր մազերը: Համերգների համար երգչուհին երկարացնում, ներկում և ուղղում է դրանք: Ավելի վաղ Գրանդեն հայտարարել էր, որ վախենում է մազերն անուղղելիորեն վնասելուց՝ դրանք հաճախ ներկելու պատճառով: Երկրպագուները հիացած են երգչուհու բնական մազերով: «Քո մազերն արտակարգ գեղեցիկ են: Դու այդ տեսքով կհայտնվե՞ս բեմի վրա»,- գրել է Թվիթերի օգտատերերից մեկը: «Մազերդ այդպիսին պահիր, դրանք ցնցող տեսք ունեն»,- համաձայնել է մեկ ուրիշը: