Աչքի խնձորակի դաջվածք. ամառվա գլխավոր թրենդը

6 տարի առաջ Լենոն Շարետն ու Լունա Կոբրան առաջինն էին, ովքեր համարձակվեցին դաջվածք  անել աչքի խնձորակի վրա:


Դաջվածքի այս տեսակը չափազանց բարդ ու պատասխանատու է: ժամանակակից բժշկությունը բացասաբար է վերաբերվում նման դաջվածքներին, քանի որ դրանք կարող են վնասել տեսողությունը կամ կուրացման պատճառ դառնալ:
Ըստ Լունայի՝ հաճախորդներից ոմանք անում են նման դաջվածքներ, որպեսզի մարդկանց մոտ շոկ առաջացնեն, իսկ որորշները կարծում են, որ դա մնացածից առանձնանալու և ուշադրություն գրավելու լավ միջոց է:
Աչքի խնձորակի հատվածում դաջվածքը այս ամառվա գլխավոր թրենդն է:
Տանելով համեմատականներ անցած տարիների հետ՝ այս ամառ ինստագրամը ամբողջովին հեղեղված է նոր թրենդին հետևողների խելահեղ լուսանկարներով:

Կանադուհի Քեթ Գելինջերը կիսվել է իր դժբախտ պատմությամբ, որի պատճառով զրկվել է ամուսնուց և սիրելի աշխատանքից:
Իմանալով նոր թրենդի մասին՝ Քեթը որոշում է անպայման դաջվածք ունենալ իր աչքի խնձորակի վրա և ապշեցնել ամուսնուն ու գործընկերներին: Չլսելով մտերիմների հորդորներն ու բժիշկների խորհուրդները՝ Քեթը անում է այդ դաջվածքը:
Դաջվածքից օրեր անց աղջիկը նկատում է, որ թանաքը  սկսել է տարածվել աչքի մեջ և ծածկել է ողջ բիբը: Գելինջերին շտապ հոսպիտալացնում են, երբ նրա մոտ սկսում են սարսափելի ցավեր: Բժիշկների պնդմամբ՝ աղջիկը ոչ պրոֆեսիոնալ մասնագետի զոհ է դարձել, և էժանագին թանաքի պատճառով նրա ձախ աչքն ամբողջովին կուրացել  է:
Դեպքից անցել է մեկ տարի, բայց Քեթի աչքը, միևնույն է, անմխիթար տեսք ունի:
Քեթի Գելինջերը խնդրում է բոլոր ցանկացողներին լավ մտածել, մինչև նման ռիսկային քայլի դիմելը: