Կինոդերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով վերջերս հանդիս է գալիս նաև թատրոնում, ներկայացել է նոր և գրավիչ ֆոտոշարքով։
Ի դեպ, ֆոտոշարքն արվել է «Երկուսով» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ Իննան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։
Սերիալում ևս Մանեն (Իննա) մասնակցում է գովազդային նկարահանման և ներկայանում որպես մոդել։
Լուսանկարներից մի քանիսում Իննան երկարափեշ, փայլուն և կապտամանուշակագույն զգեստով է, որի հետ դերասանուհին համադրել է հավաքած սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը։
Լուսանկարներից մեկում էլ Իննան հանդես է եկել վառ կարմիր, էլի երկարավուն և բավականին գրավիչ զգեստով, որի միջոցով ընդգծել է գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը։