Վերա Բրեժնևան կոսմետիկայի իր սեփական ապրանքանիշն է թողարկել

Ռուս հայտնի երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնևան թողարկել է իր սեփական VERA by Vera Brezhneva ապրանքանիշը։

Առաջին հավաքածուն ներառում է կրեմային և հեղուկ անփայլ շրթներկերի 6 երանգ, բնական թարթիչների էֆեկտով VERA Slim Mascara թարթչաներկ, հոնքերի համար նախատեսված մատիտ` երեք երանգով, հոնքերի համար նախատեսված ներկ, ինչպես նաև աչքերի և հոնքերի համար երեք տեսակի ստվերաներկ` յուրաքանչյուրում 9 երանգ:

Նշվում է, որ երգչուհին նաև մասնակցել է կոսմետիկայի ստեղծման բոլոր փուլերին: Բրենդը հիմնվել է 2017 թվականին, որից հետո փորձարկումների և մշակման գործընթացը տևել է երկու տարի: Երգչուհին բացատրել է, որ փորձել է ընտրել նուրբ երանգներ և նյութեր, որպեսզի կոսմետիկան ունիվերսալ լինի և բնական տեսք հաղորդի: