Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով այժմ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, նոր ֆոտոշարքով է հանդես եկել։ Նոր լուսանկարները հրապարակվել են Հասմիկի և նրա լուսանկարչի Ինստագրամի էջերում։
Նկարներում դերասանուհին ներկայացել է բավականին ճոխ կերպարում։ Հասմիկը կրում է մանուշակագույն, լայնափեշ և երկարավուն զգեստ, որի հետ համադրել է սև բարձրակրունկ կոշիկներ։
Դիմահարդարն ու վարսահարդարը Հասմիկի համար ընտրել են մուգ դիմահարդարում և նորաոճ սանրվածք։ Դերասանուհին նաև գլխին թագ է կրում, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ նրա ինստագրամյան հետևորդները իրեն համեմատեն արքայադստեր հետ։
https://www.instagram.com/p/B5SrGj8FeT0/?utm_source=ig_web_button_share_sheet