Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ամանորյա ֆոտոշարքը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով վերջերս հանդես էր գալիս «Դեպի ճամբար» հումորային նախագծում, նոր ֆոտոշարքով է ներկայացել իր երկրպագուներին։ Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու և նրա լուսանկարչի Ինստագրամի էջերում։

Նոր ֆոտոշարքը ամանորյա թեմատիկայով է՝ արված գեղեցիկ տաղավարում։ Նկարներում Մարիամը հանդես է եկել ճոխ երեկոյան զգեստներով։ Ի դեպ, դերասանուհին կատարել է նաև ոճային փոփոխություն՝ կտրելով վարսերը։
Նշենք, որ Մարիամ Ալեքսանյանը այժմ չի նկարահանվում որևէ հեռուստատեսային նախագծում, նրա վերջին դերը «Դեպի ճամբար» սիթքոմում էր։