Ինչպե՞ս է Ջուլիա Ռոբերթսը կրտսեր քրոջն ինքնասպանության հասցրել

Օրեր առաջ Ջուլիա Ռոբերթսի մահացած կրտսեր քրոջ ամուսինը հանդես է եկել նրա դեմ դատական հայցով, որում մեղադրել է դերասանուհուն իր կնոջը ինքնասպանության հասցնելու մեջ։
Տղամարդու պնդմամաբ՝ Ջուլիա Ռոբերթսը տարիներ շարունակ ծաղրել է իր քրոջը ոչ իդեալական արտաքին ունենալու համար և ընկերների շրջապատում կեղծ լուրեր է տարածել՝ ասելով, որ իր քույը թմրամոլ է։
Իհարկե, դերասանուհու երկրպագուները չհավատացին այդ սարսափելի մեղադրանքին, մինչև Ջուլիայի մահացած քրոջ ամուսինը չհրապարակեց կնոջ վերջին նամակը։ Ռոբերթսի քույրը ինքնասպանությունից առաջ գրված նամակում մեղադրում է իր ընտանիքին՝ ասելով, որ հենց նրանք են իրեն նման վիճակի հասցրել։