Հայաստանի ամենակարևոր երեք տեսարժան վայրերը՝ ըստ Գարիկ Մարտիրոսյանի

«Առաջին հերթին Երևանում պետք է այցելել ջազային ակումբներ։ Հայաստանում հիանալի և շատ լուրջ երաժիշտներ կան։ Եվ ես դա չեմ ասում, որովհետեւ նրանք հայ են, օրինակ՝ տեսեք՝ մեր տղաներն են։  Ես իսկապես երաժշտասեր եմ եւ հասկանում եմ»,- պատմել է Մարտիրոսյանը։

Երկրորդ կարևոր վայրը երգիծաբանի պնդմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, իսկ երրորդ տեսարժան վայրը Տավուշի մարզն է։
Մարտիրոսյանը պատմել է, որ իր հայրը հենց Տավուշից է: Նրա հավաստմամբ՝ այդ մարզը շատ գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր և մարդու առողջության համար օգտակար վայեր է: Մարտիրոսյանը հիացած պատմել է նաև Տավուշի մարզի օղու, ձկների, սունկերի ու վայրի տանձերի մասին:
«Եթե մարդ մի քանի օրով գնա այդ շրջաններ, կարողանա պարզապես շնչել ու քայլել, ապա 10 տարի ավել կապրի»,- ոգևորված պատմել է Մարտիրոսյանը։