Պաշտոնապես մեկնակրկել է էկո-նորաձևությանը նվիրված նախագիծը՝ «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում»։
Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը` դիզայներ Վահան Խաչատրյանի նախագահությամբ, որն ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից արժանացել էր 240 հազար ֆունտ սթերլինգ դրամաշնորհի։
Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար:
Այն խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները: