Դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր կերպարով է հանդես եկել։
Դիանան լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որում սցենարիստը ներկայացել է ճոխ զգեստով։
Դիանան ոսկեգույն, երկարափեշ և ուսերը բաց զգեստի հետ համադրել է երկարավուն ականջօղեր։ Դերասանուհին իր կերպարը ամբողջացնելու համար ընտրել է նուրբ դիմահարդարում ու էլեգանտ սանրվածք։
Հիշեցնենք, որ սցենարիստը իր ստեղծագործական թիմի հետ այս պահին շարունակում է աշխատել Արմենիա TV-ով հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի վրա։