Ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը արդեն քանի օր է, ինչ գտնվում է հիվանդանոցում։
Այս մասին գեղեցկուհին հայտնել է իր Ինստագրամի էջի միջոցով և որոշ մանրամասներ պատմել։
«4-րդ օրն է, ինչ պառկած եմ հիվանդանոցում, բայց եթե անկեղծ, ապա ինձ համար սա ավելի շատ բանտ է․․․ Վազել միջանցքներով չի կարելի, բարձր ծիծաղել և երգել՝ նույնպես, ամբողջ օրը կաթիլային․․․
Ինձ՝ որպես գերակտիվ մարդու, այս ամենը շատ դժվարությամբ է տրվում․․․ երեմն ես լաց եմ լինում գիշերները, քանի որ ցանկանում եմ փախչել․․ ես այնքան եմ հոգնում, քանի որ աշխատում եմ առանց հանգստյան օրերի, այնպես որ ես եմ մեղավոր, որ հայտնվել եմ այստեղ»,- գրել է հայտնի դիմահարդարը և հրապարակել պանդայի լուսանկար՝ կենդանուն համեմատելով իր հետ։