Մահացել է Disney-ի տաղանդավոր դերասաններից Կամերոն Բոյսը։
20-ամյա Կամերոն Բոյսը մահացել է սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Երիտասարդ դերասանը մի քանի տարի է, ինչ բուժվում էր: Ցավոք, նա չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:
Կամերոն Բոյսը մայիս ամսին՝ իր ծննդյան տարեդարձի ժամանակ, շնորհակալություն էր հայտնել բոլոր երկրպագուներին շնորհավորանքների համար և խոստովանել էր, որ այդ ծննդյան օրն իր համար առանձնահատուկ կարևորություն ուներ: Ընկերները պնդում են, որ դերասանն արդեն զգում էր իր մոտալուտ մահը, և փորձում էր լիարժեք ապրել իրեն մնացած օրերը:
Չնայած Կամերոնի հիվանդությանը՝ ընտանիքի անդամները պատրաստ չէին նրան կորցնելուն: Երիտասարդի մահից հետո հիվանդանոց են տեղափոխել նրա մորը, ով գտնելով որդուն անկողնում մահացած՝ սրտի կաթված է ստացել:
Disney-ի ողջ անձնակազմը ընտանիքին հայտնել է իր ցավակցությունները և նշել է, որ Կամերոնը առանձնահատուկ տաղանդի ու խարիզմայի տեր դերասան էր: Աշխատանքի վայրում նրան գնահատում էին և սիրում:
Բոյսը մեծ համբավ ձեռք բերեց, երբ Ադամ Սենդլերի հետ նկարահանվեց «Համադասարանցիները ֆիլմում»:
Կամերոն Բոյսը նաև նկարահանվել է «Հայելիները» ֆիլմում, «Ջեսսի» սիթքոմում, «Ժառանգները» մյուզիքլում և շատ այլ ճանաչված ու սիրված ծրագրերում:
Երիտասարդը երազում էր «Օսկար» ստանալ։