Անհավանական երաժշտական հեքիաթ լեգենդար երագչի մասին

Ջոնի Դեփը շուտով կներկայացնի Մայքլ Ջեքսոնի մասին պատմող իր ֆիլմը: «Ձեռնոցի հանդեպ սիրո համար. անհավանական երաժշտական հեքիաթ Մայքլ Ջեքսոնի մասին» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2020 թվականին: Լեգենդար երաժշտի մասին կպատմի նրա զգեստապահարանի գլխավոր իրը՝ ձեռնոցը:

Ջոնի Դեփը, ով ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է լինելու, ցանկանում է նոր կողմից ներկայացնել Ջեքսոնի անվան հետ կապված բոլոր սկանդալներն ու բամբասանքերը: Ֆիլմում պարզվում է, որ ձեռնոցն այլմոլորակային է և է սնվում բացառապես կույս տղաների արյամբ։

Հիշեցնենք, որ «Հեռանալով Նևերլենդից» սկանդալային ֆիլմը, պատմում էր անչափահաս տղա երեխաների նկատմամբ Մայքլ Ջեքսոնի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Սկանդալային ֆիլմը վիրավորել էր Ջեքսոնի ընկերներին և ծանոթներին: Մայքլի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը, եղբոր՝ մանկապղծության մեջ մեղադրվելու մասին ասել է. «Իմ եղբայրը լեգենդ է: Նրանով մինչ օրս հիանում են, նրան կրկնօրինակում են, իսկ էժանագին բամբասանքները միշտ եղել են ու լինելու են:Այդ էժանագին ֆիլմը, ամենևին, չի վրդովվեցրել ինձ: Ես ծիծաղելի եմ համարում այն»: