Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և կատարել բավականին ծավալուն գրառում, որում անդրադարձել է տարբեր հարցերի ու բնագավառների ու փորձել դրանց համար որոշ լուծումներ առաջարկել։
«2016թ. դեկտեմբերի 1-ին գրածս Ֆեյսբուքը բերեց: 3 տարի առաջ ասում էի այն, ինչ հիմա ասում են բոլորը..
«Շուտ մոռացանք Ապրիլը, շուտ մտանք ուրիշի Ընտանիքի մեջ՝ բռնություն փնտրելով այնտեղ, երբ քաղաքացու, մարդու մասին է պետք օրենքը մշակել, այլ ոչ՝ ընտանիքի, որպես վարորդ պաշտպանված չենք հաճախ (ու հաստատ անկախ սեռից), հստակ օրենք է պետք երկիրն աղտոտողների համար, դրսում, գետերում, բնության մեջ աղբ թափողներին պատժել խստագույնս, թե չէ բան չի փոխվի…
Օրենք է պետք մշակել մարդու՝ անհատի համար, և որ ամենակարևորն է, կրթել մարդուն, կրթել քաղաքացուն, օրինակով ու համբերությամբ, համասեռ ու համանաման միջավայրում՝ առանց ագրեսիայի ու տրավմաների,
կարծես մեզ քիչ են զատել, անջատել իրարից, անջատել ընտանիքից, պոկել հայոց եկեղեցուց, խլել հողերն ու երկիրը (ծովից ծով-ից մնացինք բռից բուռ), մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից, մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը՝ մեկս մյուսի նկատմամբ, օրենքը պիտի միացնի ու պաշտպանի ընտանիքը, ոչ թե պոկի, քայքայի ու տրավմայի ենթարկի…»,- գրել է Նազենին։