Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ մանկական լուսանկարը

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը երկրպագուների հետ կիսվել է իր կրտսեր քրոջ՝ Բելլայի մանկական լուսանկարով: Նա մինչ այս քրոջ @behadxd ֆան Էջում հրապարակված լուսանկարը դեկտեմբերի 1-ին տեղադրել էր իր Ինստագրամյան էջի Stories բաժնում։

Նկարը բաղկացած է երկու արխիվային սև-սպիտակ դիմանկարից: Աջից պատկերված է ժպտացող փոքրիկ Բելլա Հադիդը, իսկ ձախից՝ Ջիջին: Հրապարակումը հավաքել է գրեթե 2 հազար լայք: