Ռոբերտ Փաթինսոնը ասել է՝ ինչու Բեթմենին սուպերհերոս չի համարում

Հայտնի դերասան Ռոբերտ Փաթինսոնը պատմել է, որ Բեթմենին սուպերհերոս չի համարում այն պատճառով, որ նա գերբնական հատկություններ չունի: Այս մասին հայտնել է Cinema Blend-ը:

Ռոբերտի խոսքով` կերպարը, որը նա կմարմնավորի Մեթ Րիվզի նոր ֆիլմում, պարզապես Բրյուս Ուեյնն է` հարուստ և զվարճալի մարդ` արդարության սուր զգացողություններով օժտված:

«Բեթմենը սուպերհերոս չէ: Դա գուցե տարօրինակ է, բայց ինձ միշտ թվացել է, որ սուպերհերոս լինելու համար հարկավոր է ունենալ մոգական, գերբնական հատկություններ»,- ասել է հայտնի դերասանը:

Հիշեցնենք, որ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հունիսի 25-ին: