Երեկ Լոնդոնում կայացել է Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխությունը:
Հայտնի իրադարձությանը մասնակցել են նորաձևության աշխարհի ներկայացուցիչները, սուպերմոդելներ և հոլիվուդյան աստղեր՝ այդ թվում Ռիհանան, Քեյթ Բլանշեթը, Նաոմի Քեմփբելը, Ջուլյա Ռոբերթսը։
Հայտնի երգչուհի Ռիհանան նորաձևության երեկոյի կարմիր գորգին է հայտնվել անանուխագույն ատլասե զգեստով և թափանցիկ թիկնոցով: Հոլիվուդյան դերասանուհի, 50-ամյա Քեյթ Բլանշետն իր տեսքով նույնպես փայլել է կարմիր գորգին: Ավստրալացի գեղեցկուհին կրել է Armani Privé նրբաճաշակ զգեստ, ադամանդե ականջօղեր և արծաթագույն բարձրակրունկ կոշիկներ: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ամերիկացի հանրահայտ դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը, որը կրկին կրել է Armani Privé նորաձևության տան բյուրեղապակիներով պատված սև հանդերձ: Ռոբերթսը կրել է նաև երկնագույն ադամանդե քարերով ականջօղեր: