Օրերս աստղերի շրջանում նոր ֆլեշմոբ է սկսվել. բոլորը աստղերը սկսել են լուսանկարվել առանց դիմահարդարման: Լուսանկարներում երևում է նրանց մաշկի խնդիրները: Աստղերն ինստագրամյան էջերում կիսվում են ոչ միայն իրենց ունեցած խնդիրներով, այլ նաև բուժման մեթոդներով ու խորհուրդներով:
Քենդալ Ջենները կիսվել է իր լուսանկարով և խոստովանել, որ դեռ մանկուց տառապում է ակնեի պատճառով ու չի կարողանում բուժվել:
Նրան միացել է նաև Քիմ Քարդաշյանը, ով դեռ վաղուց խոստովանել էր, որ տառապում է փսորիազով: Քենդալն իր միկրոբլոգում խորհուրդ է տվել բոլոր հետևորդներին դադարել թաքցնել մաշկի թերությունները տոնային քսուքների օգնությամբ, քանզի դրանք էլ ավելի են բորբոքում մաշկը:
Քրիս Թայգենը, Դուա Լիպան և Մայլի Սայրուսը միացել են Ջեններին՝ հորդորելով կանանց և աղջիկներին, ոչ միայն խուսափել տոնային քսուքներից, այլ նաև ակնեն վերացնող դեղորայքից: Հայտնիները խորհուրդ են տվել բարելավել մաշկի վիճակը բնական միջոցներով՝ օգտագործելով երիցուկի, ավոկադոյի յուղեր և այլն: