VOGUE-ը ներկայացրել է 2020 թվականի գլխավոր թրենդները

Նյու Յորքի, Միլանի ևՓարզի նորաձևության շաբաթները կայացան և այժմ համարձկ կարելի է թվարկել 2020 թվականի գլխավոր թրենդները:
Նորաձևությունից չեն հեռանա կաշվե, նեոնե, փետրավոր ու փայլուն զգեստները, որոնք սակայն կհամադրվեն հետաքրքիր ու ինքնատիպ նորարարություններով:
Էրդեմ Մորալիոգլուն, Դեմնա Գվասալիան, Ջոնաթան Անդերոսնը և այլ հայտնի դիզայներներ կարողացել են ստանալ նորաձևության ու պատմության հետաքրքիր սինթեզը՝ ոգեշնչվելով 20-րդ դարի հայտնի գեղեցկուհիների ոճով:
Այո, վերջապես նորաձևոթյուն են վերադառնում հսկայական ու ծավալուն կիսաշրջազգեստները, որոնք ավելի ընդգծված են դարձնում կանացի բարեմասնությունները: Դիզայներները ոգեշնչվելով Մարիա-Անտուանետայի ոճով, ստեղծել են երեկոյան էլեգանտ զգեստներ:

Չենք մոռանում նաև տոտալ լուքերի ամսին: Ջինսերը շարունակում են մնալ նորաձև և ամբողջովին ջինսե կերպարը ձեզ դարձնում է ուլտրանորաձև ու չկրկնվող:

Երեկոյան զգեստների մեջ դրամատիզմն այս անգամ բավականին շատ է: Եթե գալիք գարնանը ձեզ հրավիրեն հաավքույթների, երեկույթների, ապա նախապատվությունն անպատճառ տվեք կարմիր գույնի զգհեստներին: Կարմիր գույնի բոլոր երանգները նորաձև են լինելու 2020 թվականին:

 

Իսկ դուք դիտե՞լ եք « 101 դալմատիններ» ֆիլմը: Ստերվելա դե Վիլի ոճն ու նրա այդքան սիրելի վանդակավոր պրինտը գալիք տարում դառնալու են նորաձևության գլխավոր թրենդը: Ձեր զգեստապահարանում դուք պարտադիր պետք է ունենաք այս պրինտով վերարկու, կիսաշրջազգեստ կամ վերնաշապիկ:

Մինիմալիստների համար յուրահատուկ առաջարկ կա. եթե դուք չեք սիրում հագուստի մեջ որևէ ավելորդություն ու ճոխություն, ապա ձեր մինիմալիստական ոճը կարող եք ավելի օրիգինալ ու անկրկնելի դարձնել կապույտի երանգների շնորհիվ: 2020-ին մինիմալիզմը պետք է կապել հենց կապույտ գույնի հետ:

Սեքսուալ ուսուցչուհու ոճը հիասքանչ կլինի յուարքանչյուր կնոջ համար: Խիստ և միևնույն ժամանակ էլեգանտ ու գայթակղիչ: Կարևորը ընգծել կոնքերն ու ընտրել կիսաշրջազգեստի ճիշտ երկարությունը: Հիշեք, որ 2020-ին մինի կիսաշրջազգեստներն այլևս ոճային չեն:

Կանանց սլացիկ ու գեղեցիկ ոտքերը միշտ էլ խելքահան են արել տղամարդկանց: 2020-ի գլխավոր թրենդերից է լայն բացվածքով կիսաշրջազգեստներն ու զգետսները: Սակայն հիշեք, որ հագուստի բացվածքը պետք է ցուցադրի միայն մեկ ոտքը:

Ժանյակը նորաձև է բոլոր ժամանակներում: Այն կնոջը դարձնում է ավելի կանացի, նուրբ ու փխրուն: 2020-ին նորաձև են լինելու ժանեկազարդ տաբատներն ու ներանքզգետսները: