Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նորածին դստեր՝ Մարոյի լուսանկարն ու ուշագրավ պատմություն պատմել:
Պարզվում է՝ նրա ամուսինը՝ կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, առաջին անգամ տեսնելով երեխային, շատ է զարմացել ու հարցրել է բժիշկներին.«Այսքան սև ո՞ւմ է նման»:
Մարգարիտայի խոսքով՝ ծննդատան աշխատողները շատ են ծիծաղել Քեոսայանի հարցի վրա:
Հիշեցնենք, որ զույգի երրորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 19-ին: