Եվս մեկ ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք Էմմա Սապունջյանից

Օրերս դերասանուհի Էմմա Սապունջյանը ներկայացրել էր իր ամանորյա գեղեցիկ ֆոտոշարքը, որն արվել էր կարմիր երանգների մեջ։ Եվ ահա Էմման ևս մեկ ֆոտոշարքով է հանդես եկել՝ այս անգամ նախընտրությունը տալով սպիտակին։
Լուսանկարներում դերասանուհին կանգնած է տոնածառի կողքին՝ սպիտակ, կարճ շրջազգեստով։

Հիշեցնենք, որ դերասանուհին այժմ նկարահանվում է «Արմատներ» նոր հեռուստասերիալով, որն արդեն դեկտեմբերի 10-ից կլինի մեր հեռուստաէկրաններին։ Սերիալում նկարահանվում են նաև Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Սամվել Թոփալյանը և այլք։