Վլադ Սոկոլովսկին և Ռիտա Դակոտան արդեն երկար ժամանակ է ամուսնալուծված են: Նրանց ընտանեկան սկանդալները քննարկվում էին բոլոր լրատվամիջոցներում: Վլադն ու Ռիտան բաժանվեցին՝ դառնալով թշնամիներ:
Դակոտան լրագրողների հետ զրուցյում հաճախ էր կիսվում իրենց ընտանեկան խնդիրներով և բացահայտում ամենաանձնական մանրամասները: Վլադը երկար լռությունից հետո որոշեց անկեղծանալ՝ պատմելով. «Մեր հարաբերություններում սարսափելի վատ ժամանակաշրջան էր: Առաջին մեղավորը ես էի: Ցավում եմ, որ ինձ թույլ տվեցի տարվել այլ կանանցով: Բայց հիմա էլ չեմ զղջում: Շատ հիասթափված եմ Ռիտայից, որովհետև լրագրողների մոտ նրա բամբասանքն ու զրպարտությունները ինձ հիասթափեցրին. դրանք էժանագին քայլեր էին:
Կար ժամանակ, երբ ցանկանում էի ետ վերադարձնել նրան, բայց հիմա ուրախ եմ, որ միայնակ եմ: Ամեն ինչ կատարվել է իմ մեղքով, բայց բարին դա էր: Շնորհակալ եմ Ռիտայից, որ հիմա ազատ եմ և կարող եմ ամեն ինչ նորից սկսել: Հույս ունեմ իմ կյանքում նման պատմություններ այլևս չեն լինի»:
Ռիտա Դակոտան որոշեց նույնպես մի քանի խոսք հղել նախկին ամուսնուն. «Ես ավելի ուրախ ու երջանիկ եմ, որ ճակատագիրն օգնեց ինձ ազատվել իմ կյանքում ավելորդ մարդուց:
Որքան ժամանակն անցնում է, այդքան ավելի շատ եմ համոզվում, որ ամուսնուս դավաճանությունը ինձ հետ կատարված ամենալավ բանն էր: Այո, այո: Եթե ես մինչև այսօր ապրեի կույրի պես, ապա տարիներ անց կրկնակի դժբախտ ու անօգնական էի դառնալու։ Ցավում եմ, որ չեմ կարողացել երեխայիս համար ճիշտ հայր ընտրել»։