Դերասանուհի Էմմա Սթոունը նշանադրվել է իր ընկերոջ՝ Դեյվ Մաքքերիի հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը նշանադրվել է ընկերոջ՝ Saturday Night Live շոուի սցենարիստ 34-ամյա Դեյվ Մաքքերիի հետ։

Չորեքշաբթի Դեյվ Մաքքերիի Ինստագրամի էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ «Լա-Լա Լենդ» ֆիլմի օսկարակիր դերասանուհի Էմմա Սթոունն իր մատնեմատին նշանադրության մատանի է կրում: Լուսանկարից երևում է, որ դերասանուհու նշանադրության մատանու մեջտեղում տեղադրված է մարգարիտ, որը շրջապատված է փոքր ադամանդներով:

Զույգն իր անձնական կյանքը փորձում է հեռու պահել լրատվամիջոցներից, սակայն ենթադրվում է, որ նրանք հանդիպել են 2016 թվականին SNL-ի նկարահանումներից մեկի ժամանակ: Օգոստոսին «Էլեն շոու»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել էր, որ բոլորովին փոխել է ամուսնության և երեխաներ ունենալու մասին իր պատկերացումները: