Համաշխարհային դիզայներներն ամեն օր փորձում են զարմացնել մարդկանց ու թելադրել նոր կանոններ։ Բայց, երբեմն, դիզայներների երևակայությունը կարող է անցնել բոլոր սահմանները։ Ճապոնական հայտնի Rakuten օնլայն խանութների ցանցը հրապարակել է նոր ապրանքատեսակ` Fried Chicken Pants (Տապակած հավի ազդրերով տաբատ)։ Դիզայներական գլուխգործոցն օնլայն խանութում վաճառվում է 9200 Իենով, որը կազմում է մոտ 82 ԱՄՆ դոլար։
Իրականում, տաբատները կրում են շոգ եղանակի դեպքում, որովհետև այն չի դիպչում ոտքերին և թույլ է տալիս դիմակայել ամառվա տապին: Սոցիոլոգների հավաստմամբ տաք երկրերում բարձր ջերմաստիճանի դեպքում հագուստի պատճառով մադրկանց մարմնի վրա առաջանում են փոքրիկ այրվածքներ ու մաշկի բորբոքում: