Գրավիչ ու սեքսուալ․ Աննա Սեմենովիչը լողազգեստով

Աննա Սեմենովիչը ինստագրամյան իր էջում կիսվել է հանգստյան լուսանկարներով: Երգչուհին հաճախ է ներկայացնում երկրպագուներին իր կիսամերկ մարմինն ու չի բարդույթավորվում իր փարթամ կազմվածքից: Սակայն հետևորդները միշտ չէ, որ դրական են արձագանքում. շատերը քննադատում կամ ծաղրում են երգչուհուն:
Ի պատասխան բոլոր քննադատությունների՝ Սեմենովիչն իր վերջին լողափնյա լուսանկարը մեկնաբանել է՝ անկեղծանալով. «Նման վիրավորական կատակներ լսել եմ դեռ մանկուց: Ես երբեք նիհարիկ չեմ եղել։ Բարեբախտաբար, հիմա հասկացել եմ, որ ոչ մի թերություն էլ չունեմ։ Ես ունեմ մեծ առանձնահատկություն, որին շատերը նախանձում են: Մի վատնեք ձեր ժամանակն ինձ քննադատելու վրա, ես իմունիտետ եմ ձեռք բերել նման չարախոսների նկատմամբ: Բոլոր թմբլիկներին հաղորդում եմ իմ մարտական տրամադրությունն ու հավատացնում եմ նրանց, որ հիասքանչ են»:

Չնայած իր բարձր ինքնագնահատականին և ինքնավստահությանը՝ Աննա Սեմենովիչն այդքան էլ իդեալական չի համարում իր կազմվածքը: Սոցիալական կայքերում նա հաճախ է երկրպագուների հետ կիսվում նոր դիատենով:
Եթե աստղն այդքան շատ է սիրում իր փարթամ մարմինը, ապա ինչու՞ է ցանկանում նիհարել: