2020-ի գերիշխող գույնը կապույտն է

Կապույտ գույնը 2020 թվականի գլխավոր գույնն է։ Այն լայն տարածում ունի դիմահարդարման ոլորտում և չափազանց նորաձև է։ Սակայն այս գույնը բավականին կամակոր է և ոչ բոլորին է համապատասխանում:

Կապույտ մատիտ կամ շրթներկ ընտրելու դեպքում հաշվի առեք ձեր աչքերի գույնն ու դրանց համապատասխան երանգ ընտրեք։ Օրինակ՝ շագանակագույն ու կանաչ աչքեր ունեցողներին համապատասխանում է մուգ կապույտ երանգը, իսկ աչքերի բաց գույն ունեցողները պետք է նախապատվությունը տան ավելի բաց ու նուրբ երկնագույնին։

Աչքերը կապույտ սյուրմայով ճիշտ ընգծելու դեպքում դուք կարող եք փոխել ձեր հայացքն` այն դարձնելով ավելի խորը, գրավիչ, գայթակղիչ: Կարևոր նշանակություն ունի նաև աչքերի կապոյտ ստվերափոշու ընտրությունը, որը պարզ ու թեթև են դարձնում հայացքը: Չմոռանաք նաև կապույտ թարթիչաներկի մասին. խիտ ու երկար թարթիչները նորաձև ու գեղեցիկ են միշտ, բայց միայն այն դեպքում, եթե դրանք բնական են