Ռեփեր Էլջեյը բավականին հայտնի է ռուսական շոու-բզինեսում ու սիրված երիտասարդության կողմից: Նրա բոլոր երգերը հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում են, ռեփերն արդեն մի քանի անգամ հանդես է եկել մենահամերգներով ու դուետներ ունի բազմաթիվ աստղերի հետ:
Մի քանի ամսւոմ Էլջեյը, ով նախկինում անապահով ընտանիքից էր և անգամ ֆինանսեր չուներ ուսումը համասլարանում շարունակելու համար, այսօր համարվում է ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը:
Հիմա ռեփերն արդեն ունի հագուստի սեփական բրենդ ու շուտով կներկայացնի 2020 ձմեռ-գարուն հավաքածուն: Համացանցում հայտնվել են հագուստի առաջին նմուշները և բրենդն արդեն ստացել է հազարավոր պատվերներ:
Բրենդի անվանումը Sayonara Boy է:
Ինչպես հաղորդվում է, Sayonara Boy-ն Էլջեյի ոճային փորձարկումներն են, ձևի և համաչափության որոնումը:
Հավաքածուի գերիշխող գույնը մանուշակագույնն է, ինչին էլ լրացնում են սևը և մոխրագույնը։ Պրինտերում արտահայտված է Ճապոնիան՝ անիմացիոն ստիլիստիկա, հիերոգլիֆ տառատեսակներ: