Քեյթ Միդլթոնին և Մեգան Մարքլին հաճախ են գովաբանում ոճի լավ զգացում ոնենալու համար: Դքսուհիները 2019 թվականին հանրությանը ներկայացել են բավականին նորաձև, էլեգանտ ու տարբերվող հանդերձներով, որոնք ոչ միայն սիրվել են, այլ կրկնօրինակվել են հազարավոր կանանց կողմից:
Լավալիերը 80-ականների գլխավոր թրենդներից է, որը նաև սիրված էր արքայադուստր Դիանայի կողմից: Ահա, այն կրկին նորաձև է դքսուհիների շնորհիվ: Սրանքառանձնահատուկ սիրված են թագավորական ընտանիքի կանանց կողմից:
Այս գեղեցիկ աքսեսուարը թույլ է տալիս նրանց լինել խիստ և միևնույն ժամանակ էլեգանտ ու կանացի: Բանտեր շատ էր սիրում արքայադուստր Դիանան: Արքայազն Չարլզի հետ նշանադրության համար նա նախաատվությունը տվել էր հենց այս աքսեսուարին:
Ավելի ուշ՝ 1985 թվականին, նա Բուքինգհեմյան ամրոցի պատշգամբում հայտնվեց նուրբ վարդագույն զգեստով, որից անպակաս էր, իհարկե, բանտը:
Մասնագետները հավատսոմ են, որ լանջաբացվածքի հատվածում բանտը կերպարի իդեալական լրացում է թագավորական ընտանիքի կանանց համար: Այսօր այս գեղեցիկ աքսեսուարը մոռացության չի մատնվել. այն բավականին հաճախ են օգտագործում արքայադուստր Նեատրիսը և Իսպանիայի թագուհի Լետիսիան:
Բանտի սիրահար է նաև դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով 2019 թվականին բավականին հաճախ է հանրությանը ներկայացել հենց այս կանացի ու նուրբ ոճով: Դիզայներ Սյուզի Հեսլերի պնդմամբ՝ արքայազ Ուիլյամի կնոջն իսկապես համապատասախնում է այդ աքսեսուարը:
Այդ բանտով նա ներկայացել էր նաև իր զարմիկ Արչիի մկրտության արարողությանը: