Հարսանիք չի լինի. ի՞նչ է պատահել Քեթի Փերիի և Օրլանդո Բլումի միջև

Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը ոչ մի կերպ չի հասնում ամուսնությանը. Քեթի Փերին և Օրլանդո Բլուզմը որոշել են արարողությունը տեղափոխել: Սակայն հարսանյաց հանդեսը հետաձգվել է ոչ թե մի քանի օրով, այլ մի քանի ամսով. արտիստները կամուսնանան 2020 թվականի վերջին ամիսներին, եթե իհարկե մինչ այդ ոչինչ չպատահի:

Լրագրողների հետ աստղային զույգի մտերիմ ընկերը հավատացրել է, որ աստղերը չեն վիճել, պարզապես ունեցել են որոշ խնդիրներ:
Նրա խոսքով՝ 35-ամյա երգչուհին և 42-ամյա դերասանը մինչ այժմ խենթի նման սիրահարված են, այդ պատճառով նրանց երկրպագուներն անհանգստանալու կարիք չունեն։ Բայցի այդ՝ ինսայդերները նշել են, որ զույգը հարսնաեկան երկու արարողություն է կազմակերպում. մեկը մտերիմների համար, մյուսն՝ առավել մասշտաբային։

Օրլանդո Բլոմի ընկերները խոստովանել են, որ ամուսնության հետաձգման պատճառը արտիսնտրի հագեցած գրաֆիկն է ու աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Նրանք ցանկանում են սկսել համատեղ կյանքն այն ժամանակ, երբ բոլոր գործերը կավարտեն, որովհետև ամուսնությունից անմիջապես հետո Քեթին պլանավորել է մայրիկ դառնալ: