Ջասթին Բիբերը դավաճանել է Հայլի Բոլդուինին

Օրեր առաջ Ջասթին Բիբերի մտերիմ ընկերներից մեկը պատմեց Բիբերի և նրա կնոջ՝ Հայլի Բոլդուինի ընտանեկան խնդիրների մասին:
Աստղային ընտանիքի ընկերը հավատացնում է, որ վերցնելով Ջասթին Բիբերի բջջայինը՝ Հայլին այնտեղ հայտնաբերել է Գոմեսի կիսամերկ լուսանկարներն ու նամակները: Հայլին սարսափելի վատ է արձագանքել դրան և վիճել է ամուսնու հետ: Զույգը հաշտվել է մեկ պայմանով՝ Ջասթինն այլևս երեբք չի շփվի Գոմեսի հետ:
Ընտանիքի ընկերը շեշտում է, որ Սելենան հաճախ է գրում, զանգահարում Բիբերին և առիթ է փնտրում երգչի ուշադրությունն իր վրա սևեռելու համար:
Բիբերի և Բոլդուինի հարաբերությունները գնալով լարվում են։
Սելենան, լսելով այս իրարանցման մասին, անմասն չի մնացել սկանդալից և մեկնաբանել է այս ամենն՝ ասելով. «Ջասթինը հասուն տղամարդ է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եթե նա չի ցանկանում ինձ հանել իր կյանքից, ապա Հայլին ոչինչ չի կարող անել»։