Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ 22 աշխատակցուհի է հղիացել

ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի է հղիացել: Այս մասին հաղորդել է Yahoo! News լրատվական կայքը: Ընտանիքում համալրման են սպասել բժիշկներ, բուժքույրեր և վարչական անձնակազմը․ նրանցից 18-ն արդեն բարեհաջող ծննդաբել է:

Երկու կին մայր են դարձել նույն օրը, իսկ աշխատակցուհիներից մեկը երեխայի ծննդին սպասում է արդեն հաջորդ տարվա հունվարին: Հիվանդանոցի աշխատակցուհիներն իրենց համարում են մեկ մեծ ընտանիքի բաղկացուցիչ մասը և ուրախությամբ են սպասում այն պահին, երբ միասին կդաստիարակեն իրենց երեխաներին: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի ութ աշխատակցուհի միաժամանակ հղիացել է: Հղի կանանցից վեցը բուժքույրեր են, երկուսը՝ մանկաբարձներ: