Հայտնի թենիսիստ Ջեք Սոկը ամուսնության առաջարկ է արել մոդել ընկերուհուն փողոցում (🎥)

Աշխարհի նախկին ութերորդ ռակետ Ջեք Սոկը առաջարկ է արել իր ընկերուհուն՝ 24-ամյա Միսս Հյուսիսային Կարոլինա Լորա Լիթլին: Այս մասին 27-ամյա ամերիկացին գրել է Ինստագրամի իր էջում:

Ջեք Սոկը Լորային ամուսնության առաջարկություն է արել, երբ նրանք փողոցում քայլելիս են եղել․ թենիսիստը առաջարկություն է արել ծնկի գալով:

«Իմ մարդը: Իմ սրտի զարկը։ Իմ ամեն ինչը: Հիմա էլ իմ հարսնացուն,- գրել է Ջեքը իր ինստագրամյան էջում։

https://www.instagram.com/p/B5qqsKiA461/?utm_source=ig_web_button_share_sheet