Տիմատիի որդին հայտնի է դարձել սոցկայքերում և ձեռք է բերել երկրպագուներ

      23-ամյա Անաստասիա Րեշետովան իր ինստագրամյան էջում կիսվել է փոքրիկ որդու զվարճալի լուսանկարով ու պատմել է մայրության բերկրանքի, դժվարությունների մասին: Սակայն սա փոքրիկ Ռատմիրի առաջին լուսանկարը չէ. Րեշետովան առաջին անգամ ծննդաբերությունից հետո ներկայացել է հանրությանը ամենասպասված բարձրաշխարհիկ իրադարձություններից մեկին` Tatler դեբյուտանտների ամենամյա պարահանդեսին, որի ժամանակ լուսանկարվելիս նա չի նկատել, թե ինչպես է հեռախոսն արտաքին մասով պահել, որի էկրանին եղել է որդու լուսանկարը․
Այսօր «Վիցե-միսս Ռուսաստան-2014»-ը վայելում է մայրիկի կարգավիճակն ու պարբերաբար կիսվում է ինստագրամյան հետևորդների հետ փոքրիկի կյանքից հետաքրքիր դեպքերով ու մանրամասներով: Անաստասիայի պնդմամբ՝ Ռատմիրը չարաճճի է և նրա հետ դժվար է: Անաստասիան նաև մտահոգված է իր ավելորդ քաշի պատճառով ու ամեն կերպ ցանկանում է նիհարել:
Գեղեցկուհին որդու հետ նաև ներկա էր Ֆիլիպ Կիրկորովի դստեր 8-ամյակին: Երգչի դստերը նա նվիրել էր «Gucci» ապրանքանիշի՝ մի քանի հազար դոլար արժողությամբ զգեստ: Տիմատին, սակայն, վերջերս չի ուղեկցում Րեշետովային ու նորածին որդուն, երգիչը համերգային շրջագայությամբ մեկնել է երկրից: