Հայտնի մոդել Ջիջի Հադիդը համագործակցում է Vogue Eyewear-ի հետ 2017 թվականից: Հադիդն ու Vogue Eyewear-ը համատեղ ստեղծել են օրիգինալ դիզայնով արևապաշտպան ակնոցների 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն, որն արտացոլում է ժամանակակից կնոջ ինքնավստահությունն ու եռանդը:
Հավաքածուի ստեղծմանը մասնակցել է ակնաբույժ Ռեմի Դամենը, ով կիսվել է նաև օգտակար խորհուրդներով. «Բացի արտաքին տեսքին գրավչություն հաղորդելն ու նորաձևության բաղադրիչ լինելը՝ արևային ակնոցներն ունեն նաև բժշկական նշանակություն: Հարկավոր է միշտ հիշել ուլտրամանուշակագույն ճառագայթներից աչքերը պաշտպանելու մասին, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է հստակ որոշել՝ ինչ վտանգ կարող է արևն ու տաք օդը հասցնել մարդու աչքերին: Առանձնացվում են ամենավտանգավորները՝ եղջերաթաղանթի այրվածք, տեսողության մասնակի կորուստ, կատարակտի զարգացում: Արևային ակնոցների կարևորագույն նշանակությունը աչքերի հատվածում ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության նվազեցումն է:
Արևապաշտպան ակնոց ընտրելիս եղեք ուշադիր.
1. Խուսափեք մուգ տեսապակիներով ակնոցներից: Առաջացնելով բիբի լայնացում՝ դրանք նպաստում են մեծ քանակությամբ արևի ճառագայթների ընդունմանը:
2. Ընտրեք պլաստիկ տեսապակիներով ակնոց, որը հարվածի դեպքում չի փշրվի ու չի լցվի ձեր աչքերի մեջ:
3. Ընտրեք թեթև ակնոց: Ակնոցի քաշը չպետք է չգերազանցի 70 գրամը: Այն չպետք է ճնշի կամ ցավեցնի:
Եվ հիշեք՝ սխալ ընտրված ակնոցը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր տեսողությանը»: