«Ես ու Աննան շատ հետաքրքիր բան ենք մտածել, որը մինչև հիմա ոչ-ոք չի համարձակվել անել». Արամեի մենահամերգի հետաքրքիր դեպքերն ու նորությունները

Դեկտեմբերի 6-ին կայացավ Արամեի երկար սպասված երևանյան մենահամերգը: Երգչի մենահամերգին ներկա էին և իրենց մասնակցությունն ունեցան Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, երգչուհիներ Դիանա Գուրցկայան և Անժելիկա Ագուրբաշը, որոնց հետ Արամեն հանդես եկավ նաև նոր համագործակցություններով:

ShowBiz.am-ը ներկա է եղել Արամեի երևանյան մենահամերգին ու ձեզ է ներկայացնում դրա հետաքրքիր մանրամասներն ու նորությունները:

Համերգն ի սկզբանե նախատեսված է եղել ամսի 8-ին, սակայն երգչի խոսքերով՝ իր մտերիմերց մեկը այդ օրը կազմակերպել է ևս մեկ միջոցառում և Արամեն մենահամերգի օրը փոխել է 6-ին: Երգիչն անկեղծ խոստովանեց, որ չկա հատուկ ձև օր որոշելու, արվում է այն օրը, որն ավելի հարմար է:

Երևանյան մենահամերգների ու իր շրջագայությունների մասին խոսելիս Արամեն նշեց, որ շատ է հուզվում: «Անկեղծ ասած՝ այս տարիների ընթացքում ունեցել եմ հարյուրավոր շրջագայություններ, համերգներ և մենահամերգներ, բայց այսօր մի տեսակ առանձնահատուկ հուզված եմ: Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, միգուցե, որ վաղուց հայաստանյան հանդիսատեսի առջև չեմ ներկայացել և այսօր պետք է հենց առաջին վայրկյաններից քաղել տրամադրությունը, հասկանալ, թե որ ուղղությամբ է հարկավոր տանել համերգը:

Արամեն իր մենահամերգին ներառել էր ոչ միայն նոր հիթեր, որոնք արդեն շատ շատերը հասցրել են սիրել ու սովորել, այլ նաև բավականին հին ու, կարելի ասել, արդեն մոռացված, բայց ոչ պակաս սիրելի երգեր: «Ես պատրաստել եմ երգեր սկսած իմ առաջին քայլեից, վերջացրած ամենանոր հիթերից: Ի դեպ, նշեմ, որ երկու նոր զուգերգ է լինելու Անժելիկա Գուրբաշի և Դիանա Գուրցկայայի հետ»,- հավելեց Արամեն:

Երգիչը նաև ծիծաղելով հիշեց մի հետաքրքիր զուգադիպություն կապված կնոջ՝ Աննայի հետ: «Երկու տարի առաջ էլ Կրեմլի մենահամերգի ժամանակ Աննան սպասում էր մեր հրաշք աղջկան և այսօր էլ մենք կրկին բեմում ենք և սպասում ենք մեր տղային: Երբ բալիկի ենք սպասում, մենահամերգ ենք տալիս»,- կատակեց երգիչը:

Համերգը անցնոմ էր ջերմ ու պարային մթնոլորտում, շատերը նաև ձայնակցում էին երգչին: Արամեն մինչ բեմ բարձրանալը նաև նշել էր. «Այսօր բեմում հնչելու են այնպիսի երգեր, որոնք ես արդեն վաղուց չեմ կատարել, դրա համար էլ`որպես հուշում դրանց բառերն եմ տեղադրել բեմին (ծիծաղելով): Դրանցից են «Վայրի վարդեր», «Առավոտ», «Կապույտ երկինք», «Հարյուր տարի», «Արցունքիս մեջ» երգերը»:

Երգիչը չմոռացավ նշել նաև, որ Աննայի հետ ևս նոր նախագծեր են պատրաստում, որոնք դեռ ընթացքի փուլում են: «Աննայի հետ արդեն ունենք ձանագրած երգեր ու մի հետաքրքիր նախագիծ, որին, ցավոք, դեռ ժամանակ չի հասնում: Ես կարծում եմ, որ հենց հնարավորություն լինի, մենք կաշխատենք այդ ուղղությամբ ու կստեղծենք մի հետաքրքիր պատմություն: Եվ ասեմ, որ շա՜տ հետաքրքիր բան ենք մտածել, որ մինչև հիմա ոչ-ոք նման բան թե՛ չի համարձակվել անել, թե՛ միգուցե, մարդկանց մտքով չի անցել, այնպես որ պետք է սպասեք»,- ասաց երգիչը՝ հետաքրքրություն առաջացնելով շատերիս մոտ:

Նշենք նաև, որ Արամեի մենահամերգին ներկա էին նրա շատ գործընկերներ, ովքեր արդեն վաղուց համալրել են նրա մտերիմների շարքը. ներկա էին երգիչներ Սարոն, Մարտին Մկրտչյանը, երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք:

Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Tert.am Life