Ո՞վ հաղթեց «Միսս տիեզերք 2019» մրցույթում և ո՞ր տեղում է Հայաստանի ներկայացուցիչը

«Միսս տիեզերք 2019» մրցույթում այս տարի հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին:
Նա բավականին սիրվեց հանդիսատեսի և ժյուրիի կողմից ընտանեկան բռնության դեմ իր ակտիվ պայքարի շնորհիվ:
Թագի համար եզրափակչում Զոզիբինի Թունզիի հետ պայքարում էին Մեքսիկայի ներկայացուցիչ Սոֆյա Արագոնը, Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը չհայտնվեց թոփ 20-յակում: