Սիլվա Հակոբյանը առաջին անգամ դստեր հետ ներկա է եղել մեծ համերգային ծրագրի (լուսանկարներ)

Օրերս Մոսկվայում կայացել է Տաշի շոու ամենամյա համերգային ծրագիրը, որին ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը։
Երգչուհին իր Ինստագրամի էջում նոր լուսանկարներ է տեղադրել համերգից։ Երգչուհուն ճանապարհորդության ընթացքում ուղեկցել է իր նորածին դուստրը՝ Միլան։ Ի դեպ, փոքրիկը առաջին անգամ է ներկա գտնվել նմանատիպ միջոցառման։
«Այսօր աղջկաս առաջին բեմելն էր»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է երգչուհին։
Սիլվան ու իր դուստրը միջոցառմանը ներկայացել են վառ կարմիր, գեղեցիկ զգեստներով։