Բացահայտվում են R. Kelly-ի` 15-ամյա աղջկա հետ անօրինական ամուսնության հանգամանքները

Փոփ-երգիչ R. Kelly-ն ամուսնացել է 15-ամյա երգչուհի Aaliyah-ի հետ՝ կաշառելով Իլինոյս նահանգի պետական աշխատակցին: Այդ մասին հայտնում է The Independent-ը։

Նշվում է, որ երաժիշտը կաշառքի շնորհիվ պաշտոնյայից ստացել է կեղծ փաստաթղթեր, որոնցում աղջիկը նշվել է որպես չափահաս: Հանցագործությունը ենթադրաբար կատարվել է R. Kelly-ի կողմից 1994-ի օգոստոսին:

2019-ի հունվարին մամուլը հրապարակել է մի փաստաթուղթ, որը հաստատում էր R. Kelly-ի և Aaliyah-ի ամուսնության պաշտոնական գրանցումը: Այն հետագայում հայտարարվել է անօրինական: Երգչուհին ինքը հերքել է տղամարդու հետ ինտիմ հարաբերությունների առկայությունը: 2001 թվականին նա մահացել է ինքնաթիռի վթարի հետևանքով:

Հուլիսի 12-ին R. Kelly-ին Չիկագոյում ձերբակալվել է: Նրան առաջադրվել է տասից ավելի մեղադրանք, այդ թվում ՝ մանկական պոռնոգրաֆիայի, երեխաների բռնությունների, սեռական ոտնձգությունների և հետաքննությանը խոչընդոտելու համար: